Լրահոս
Հասարակական
17:56
12.01.23
94

Հրդեհ է բռնկվել Սյունիքի Խոտ գյուղում

Img default alt hy

Հունվարի 12-ին՝ ժամը 13:01-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։05-ին, մարվել՝ 15:54-ին։