Լրահոս
Հասարակական
00:15
14.02.23
180

Հրդեհ Ազատամարտիկների փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Img default alt hy

Փետրվարի 13-ին, ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։