Լրահոս
Տարածաշրջան
10:05
06.02.23
349

Հրապարակվել են Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքների կադրերը

Img default alt hy

Թուրքիայում մի շարք հզոր երկրաշարժերի հետևանքով ավերածություններ են գրանցվել Գազիանթեփ, Դիարբեքիր, Ադանա, Շանլիուրֆ և Քահրամանմարաշ քաղաքներում։ Իշխանությունները սահմանել են տագնապի ամենաբարձր մակարդակը.

«Մեզ ասացին, որ վերջին հետցնցումը եղել է 6,4 բալ: Շուտափույթ ապաքինման մաղթանքներս եմ փոխանցում ժողովրդին և մեր երկրին։ Մենք տագնապի ամենաբարձր մակարդակն ենք տվել»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, որի խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։

Ավերածության վայրերում աշխատում են բազմաթիվ փրկարարներ և բժիշկներ։ Մի քանի քաղաքներում փլուզվել են բնակելի շենքեր. Հաղորդվում է, որ հզոր երկրաշարժը ավերել է մի քանի բնակելի շենքեր Սիրիայի Լաթաքիա նահանգի հարևանությամբ։