Լրահոս
17:55
15.02.22
255

Հրամանատարները հորդորել են լինել պատրաստ` պատվով պաշտպանելու երկրի սահմանները

Img default alt hy

2022 թվականի ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ փետրվարի 14-ին N զորամիավորման զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։

Հրամանատարական կազմը  շնորհավորել է զինծառայողներին նոր ուսումնական փուլի մեկնարկի առթիվ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել ուսուցման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, լինել միշտ զգոն և պատրաստ` պատվով պաշտպանելու հայրենի երկրի սահմանները։