Լրահոս
Միջազգային
13:25
14.02.23
90

Հրաձգություն՝ ԱՄՆ-ում. կա 3 զոհ, 5 վիրավոր

Img default alt hy

Միչիգանի համալսարանում զանգվածային հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, ևս 5 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է CNN-ին:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Միչիգանի պետական համալսարանի տարածքում: Փոխոստիկանապետի պաշտոնակատար Քրիս Ռոզմանը հայտնել է, որ տուժածներից մի քանիսը կյանքին սպառնացող վիրավորում են ստացել: Ըստ Ռոզմանի՝ ոստիկանությունը երկուշաբթի ժամը 20:18-ին (Երևանի ժամանակով երեքշաբթի 06:18) նախ հաղորդում է ստացել համալսարանի Բերքի Հոլ մասնաշենքի մոտ հրաձգության մասին, այնուհետև հաղորդվել է, որ կրակոցներ են լսվել մոտակա մեկ այլ շենքում:

Հրաձգությունն իրականացրել է կարճահասակ սևամորթ մի տղամարդ, որի հագին դիմակ և գլխարկ է եղել: Ոստիկանությունը տարածել է նրա լուսանկարները:

 

Հրաձգությունն իրականացնող տղամարդը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ նա մահացել է ինքն իրեն հասցրած հրազենային վնասվածքից: Կասկածյալի ինքնությունն առայժմ հայտնի չէ: