Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:40
10.10.22
92

Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հակամարտության սրմամբ

Img default alt hy

Հնդկաստանը խորապես մտահոգված է Ուկրաինայում համակարտության սրման, ինֆրակառուցվածքներին հասցված հարվածների, խաղաղ բնակիչների մահվան համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արինդա Բագչին:

«Մենք կրկին հայտարարում ենք, որ ռազմական գործողությունների սրացումը ոչ-ոքի շահերից չի բխում: Կոչ ենք անում հրատապ դադարեցնել ռազմական գործողությունները և շուտափույթ վերադառնալ դիվանագիտական երկխոսությանը: Հնդկաստանը պատրաստ է աջակցել դեէսկալացիային ուղղված բոլոր ջանքերին»,-շեշտել է նա: