Լրահոս
Հայաստան
20:49
21.01.22
186

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոր տեղակալ ունի

Img default alt hy

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոր տեղակալ ունի։ Նա Արփինե Սարգսյանն է, ում նշանակման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։

Սարգսյանը Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն էր։

Փաշինյանն այսօր՝ հունվարի 21-ին, արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին: