Լրահոս
Իրավական
12:54
30.07.25
141

Հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով մեղավոր է ճանաչվել մայոր Արամ Նավասարդյանը

Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել 2022 թվականին վարչապետի շարասյանն ուղեկցած առաջին մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով: Դատարանի բակում տուժողի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը լրագրողներին պարզաբանել է՝ դատարանն այս պահին լուծել է միայն մեղավորության հարցը: Հաջորդը դատալսումների փուլն է, որից հետո դատարանն անդրադառնալու է Նավասարդյանի պատժի հարցին: «Մեղադրական վերդիկտի հետ կապված տուժող կողմը առարկություններ չի ունեցել, որովհետև ամբողջ ծավալով մեղավոր է ճանաչվել»,- ասել է Րաֆֆի Ասլանյյանը: