Լրահոս
Սպորտ
13:47
26.01.22
145

Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից»

Img default alt hy

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմայից»: 

Ակումբի ղեկավարությունը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը 33-ամյա կիսապաշտպանի հետ, հայտնում է «Roma Press»-ը՝ «La Repubblica»-ին հղում անելով։

Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ լրանում է ամռանը, նա կդառնա ազատ գործակալ։

«Ռոման» արդեն դիտարկում է Մխիթարյանին փոխարինելու տարբերակներ։ Նա տարեկան 3 միլիոն եվրո է վաստակում, դա ակումբի՝ պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառներից մեկն է։ Կիսապաշտպանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։ Աշնանը, ըստ միջազգային ԶԼՄ-ների, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին «Միլանը», «Սևիլյան», «Զենիթը», «Սպարտակը» և «Կրասնոդարը», հայտնում է Armsport.am-ը: