Լրահոս
Հասարակական
16:15
13.05.23
710

Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Նարեկ Բաղդասարյանի հոգեհանգիստի արարողությունը

Img default alt hy

Հայրենիքի համար մայիսի 12-ին կյանքը զոհաբերած մեր հերոսի՝ Նարեկ Բաղդասարյանի հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18։00-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Կոտայիք մարզպետարանից հայտնում են՝ հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 14-ին ժամը 13:00-ին Գառնիի ազատամարտիկների գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Նրանցից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում:

Օրվա ընթացքում Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի հետևանքով զոհվել է 20-ամյա զինծառայող Նարեկ Բաղդասարյանը, վիրավորվել էր երկու զինծառայող։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը մայիսի 11-ին ունեցել է 4 վիրավոր: