Լրահոս
Հասարակական
18:10
16.07.22
415

Հայտնի է՝ բուժկետի պետ 37-ամյա Քրիստինե Չիչյանի մահվան պատճառը

Img default alt hy

Այսօր մահացած բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 37-ամյա Քրիստինե Չիչյանը Շիրակի մարզից էր: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա մահացել է ավտոպատահարի հետևանքով:

Քննություն է տարվում մահվան հանգամանքները պարզելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 37–ամյա Քրիստինե Միխայելի Չիչյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է: