Լրահոս
Հայաստան
13:28
24.01.22
465

Հայկ Չոբանյանը պաշտոն է ստացել

Img default alt hy

Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը նշանակվել է ԱՏՁՄ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն և վաղը նա ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանի և նախկին գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ հանդես է գալու համատեղ ասուլիով, որտեղ ներկայացվելու է ԱՏՁՄ վարչության որոշումը նրան՝ տնօրեն նշանակելու մասին։ 

2021 ապրիլի 2-ին Հայկ Չոբանյանը նշանակվել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար և պաշտոնավարեց մինչև օգոստոս ամիսը։ 

Թե ինչն էր պատճառը, որ ընտրություններից հետո կազմավորվող կառավարության կազում նա չընդգրկվեց, պարզ չէ։ Նրա փոխարեն նշանակվեց մասնագիտությամբ տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։

Նոր կառավարության կազմավորումից հետո՝ օգոստոսին տված հարցազրույցներից մեկում Հայկ Չոբանյանն ասել էր, որ ինքը շուտով առաջարկություն կստանա և կլինի կառավարության կազմում, սակայն ամիսներն անցնում էին՝ նա առաջարկ չէր ստանում։ 

«Hraparak.am»-ը գրում է, որ Չոբանյանը նշանակվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ-UATE) գործադիր տնօրեն։

Միության կայքում գրված է․ ԱՏՁՄ-ն 20 տարուց ավելի Հայաստանում գործող բիզնես միություն է, որը միավորում է 100-ից ավել ՏՏ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։ 

«Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպությունների և Միության անդամների համար ապահովելով բարենպաստ գործարար միջավայր՝ շահերի պաշտպանության, նորարարական և կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով»:

Նրա երկարամյա նախկին տնօրենը՝ Կարեն Վարդանյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից, մահացավ 2020 թվականին։ Ապա տնօրեն նշանակվեց Ռաֆֆի Քասարջյանը։