Լրահոս
Կրթություն և գիտություն
18:20
10.01.23
92

Հայաստանում մնացած արցախցի աշակերտները հունվարի 9-ից հաճախում են Գորիսի և Երևանի հանրակրթական դպրոցներ․ ԿԳՄՍՆ

Img default alt hy

Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի դպրոցահասակները հունվարի 9-ից հաճախում են ՀՀ դպրոցներ, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համագործակցությամբ արցախցի դպրոցահասակ երեխաները հաճախում են Գորիսի և Երևանի հանրակրթական դպրոցներ, ինչպես նաև մասնագիտական դպրոցներ՝ պայմանավորված երեխաների կրթական կարիքով: Աշակերտների՝ դպրոցներում տեղակայման համար հիմք են ընդունվել Արցախի ԿԳՄՍ նախարարության տրամադրած ցանկերը:

ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները ակտիվորեն աշխատում են արցախցի երեխաների հետ՝ իրականացնելով հոգեբանական աջակցության տրամադրում:

Երեխաների կրթության շարունակականության ապահովման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ»,- նշված է ՀՀ ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրությունում: