Լրահոս
Առողջապահական
17:00
08.05.23
177

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի

Img default alt hy

Այսօրվա դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

142-ից հոսպիտալացված է 7-ը, 75-ը` դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Վարակվածներից 100-ը երեխաներ են, 42-ը` մեծահասակ: