Լրահոս
Հասարակական
10:00
14.02.22
162

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Img default alt hy

Հայաստանում կեսգիշերն անց երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են նաև Երևանում:  

Մասնավորապես, Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների պատճառով Շիրակի մարզի մի քանի գյուղեր հոսանքազրկվել են: Հոսանքազրկումներ են եղել նաև Գյումրիի որոշ թաղամասերում։

Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ, 2021թ. փետրվարի 13-ին, Հայաստանում նույնպես երկրաշարժ էր գրանցվել: