Լրահոս
Հասարակական
17:40
07.05.23
407

Հայաստանում անձրևներ են սպասվում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Img default alt hy

Հայաստանի տարածքում մայիսի 7-ի ցերեկը, 8-9-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-12-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ 

Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։