Լրահոս
Հասարակական
15:38
14.02.22
577

Հայաստանի հատուկ ծառայությունները պետք է սկսեն պայքարել հակառուսականության դեմ. Մաճկալյան

Img default alt hy

Հայաստանի հատուկ ծառայությունները պետք է սկսեն պայքարել հակառուսականության դեմ, ավելին՝ հակառուսականություն քարոզողները հռչակվեն պետական դավաճաններ. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Կարեն Մաճկալյանը։

«Ամենակարևորի մասին

Որոնք են հետպատերազմյան Հայաստանի ամենակարևոր խնդիրները...

Ցավոք, խնդիրները շատ են, բայց ամենակարևոր դասը պետք է լինի այն, որ բոլորս պետք է հասկացած լինենք, որ Հայաստանն ու Արցախը առանց Ռուսաստանի չեն կարող սուվերեն պետություններ լինել, բայց որքան հասկանում եմ՝ մեզանում այս պարզ խնդիրը շատ շատերը, եթե չասեմ շատ ավելի շատ շատերը դեռ չեն գիտակցել և հետևաբար այսօր Հայաստանի ամենակարևոր և գլխավոր խնդիրը Հայաստանում հակառուսական պրոպագանդայի վերացումն է...

Հայաստանի սահմանները պաշտպանում է Ռուսաստանը, Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանում է Ռուսաստանը, բայց Հայաստանի ներսում ոմանք տգիտության արդյունքում, իսկ ոմանք էլ Արևմտյան գրանտների դիմաց հակառուսական պրոպագանդա են իրականացնում:

Օր առաջ Հայաստանի հատուկ ծառայությունները պետք է սկսեն պայքարել հակառուսականության դեմ, ավելին՝ Արևմուտքից փող ստացող ու հակառուսականություն քարոզողները պետք է հռչակվեն պետական դավաճաններ ու պետական հանցագործներ:

Կրկնում եմ, սա ամենակարևոր հարցն է, և բոլոր նրանք, ովքեր մտահոգ են Հայաստանի ապագայով՝ առաջին հերթին պետք է սրանով զբաղվեն

Ի դեպ՝ իշխանության համար սա լավ առիթ է ապացուցելու, որ Արևմուտքի հետ չի շարունակում խաղեր տալ ( եթե իհարկե չի շարունակում) և հենց իշխանությունը կարող է ու պետք է սկսի վերացնել հակառուսականությունը
Ռուսաստանի կողմից պաշտպանվող Հայաստանում»,- գրել է հասարակական գործիչը: