Լրահոս
Սպորտ
14:06
19.09.24
169

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՖԻՖԱ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 96-րդն է և նախորդ աղյուսակի համեմատ առաջադիմել է մեկ հորիզոնականով:

Դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում փոփոխություն չկա: Լավագույնների շարքում են Արգենտինան, Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան, Բրազիլիան, Բելգիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Կոլումբիան, Իտալիան: