Լրահոս
Սպորտ
14:45
12.05.23
211

Հայաստանի երկու ներկայացուցիչ կմասնակցի Olympic Esports Series մրցաշարի եզրափակիչ փուլին

Img default alt hy

Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստ կմասնակցի Olympic Esports Series մրցաշարի եզրափակիչ փուլին:

Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։
Եզրափակչին մասնակցելու իրավունք են ստացել Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաև Ալեքսանդր Բորտնիկը, Ալեքսեյ Սարանան, Բասեմ Ամինը, Մաքսիմ Չիգաևը, Նգոկ Տրուոնգ Սոն Նգուենը և Ալեքսանդր Ռախմանովը:

Մրցաշարը տեղի կունենա հունիսի 22-ից 25-ը՝ Սինգապուրում։