Լրահոս
Հասարակական
18:12
28.01.22
939

«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ

Img default alt hy

Հայոց բանակի օրվա առթիվ  «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ և այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։ Մեր պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի զորամասերում և դիրքերում, գրում է Ագնեսա Խամոյանը։

«Մի խումբ այցելել է Արցախ։ 

Մեր խումբը՝ Աղվան Վարդանյանը, Մխիթար Զաքարյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը և ես մասնավորապես եղել ենք Մեղրիում։ Անչափ հուզիչ էր առավոտյան  զինծառայողների զորացրման, իսկ մի քանի ժամ անց՝ նորերի՝ զինվորական երդման միջոցառմանը մասնակցելը (լուսանկարներ և տեսանյութ ցավոք չեմ կարող տեղադրել՝ փոխանցելու համար օրվա էներգիան)։ Եղանք նաև դիրքերում։

Տղաների ոգին անկոտրում է։

Փառք Հայոց վիրավոր, բայց հզոր Բանակին»։