Լրահոս
Սպորտ
12:10
14.02.22
517

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումները չեղարկվել են․ պատճառը հայտնի է

Img default alt hy

Ֆուտբոլի կանանց Վրաստանի ազգային հավաքականում կորոնավիրուսի հաստատված դրական դեպքերի պատճառով թիմը չի ժամանի Հայաստան։

Փետրվարի 17-ին և 20-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում պետք է ընկերական հանդիպումներ անցկացներ Վրաստանի թիմի հետ։  Ընկերական խաղերը չեղարկվել են, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախապես հրապարակված ծրագրով կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: