Լրահոս
Հայաստան
18:07
11.02.22
159

Հայ զինվորի խրտվիլակ է տեղադրվել Գյումրու քաղաքապետարանի մոտակայքում. ահազանգ

Գյումրու Տիգրան Մեծ փողոցի վրա՝ քաղաքապետարանի մոտակայքում, այսօր առավոտյան հայ զինվորի արձան է տեղադրվել, որը խրտվիլակ է հիշեցնում. այս մասին MAMUL.am-ի խմբագրություն է ահազանգել Գյումրեցի Սեմյոն Բաբայանը՝ կարծիք հայտնելով, որ դա, առանց քաղաքապետարանի թույլտվության, չէր կարող տեղադրվել:

Նա նշել է, որ այդ մասին արդեն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: