Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:15
08.11.25
3 959

«Հայ հանցագործները Բաքվի քննչական մեկուսարանում ադրբեջանական թեյ են խմում»․ Ալիև

Img default alt hy

«Հայկական տանկերն այսօր ցուցադրվում են Ռազմական ավարի պարկում, իսկ հայ հանցագործները Բաքվի քննչական մեկուսարանում ադրբեջանական թեյ են խմում»: Արցախի օկուպացիան նշող «զինվորական շքերթի» ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Արցախում վերջին պատերազմից առաջ «Հայաստանում ասում էին, որ իրենց տանկերը կլինեն Բաքվի փողոցներում, իսկ իրենք թեյ կխմեն Բաքվում։  

Իրականում, նրանց ցանկությունները կատարվեցին, մենք դրանք իրականացրեցինք։ Հայկական տանկերն այսօր ցուցադրվում են Ռազմական ավարի պարկում, իսկ հայ հանցագործները Բաքվի քննչական մեկուսարանում ադրբեջանական թեյ են խմում», - ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են Ալիևին։