Լրահոս
Տարածաշրջան
14:00
15.05.23
369

Հայ բժիշկը Էրդողանի կուսակցությունից դարձել է պատգամավոր

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սևան Սըվաջըօղլուն անցել է խորհրդարան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ իշխող Արդարադատություն և զարգացում կուսակցության նախընտրական  ցուցակում ընդգրկված ազգությամբ հայ բժիշկ Սևան Սըվաջըօղլուն դարձել է պատգամավոր։

Սևան Սըվաջըօղլուն Ստամբուլի հայ համայնքի ակտիվ անդամներից է։ Սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատում է Ստամբուլի հայկական հիվանդանոցում և Աջըբադեմի հիվանդանոցում։ Մասնակցել է  Պոլսո հայոց պատրիարքի 2019-ի ընտրություններին 12 հոգանոց պատվիրակների կազմում։

Ամուսնացած է, ունի 2 դուստր։