Լրահոս
Սպորտ
11:28
15.02.22
216

Հայ բռնցքամարտիկները Բելառուսում կմասնակցեն միջազգային մրցաշարի

Img default alt hy

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ 6 հայ բռնցքամարտիկ մեկնել է Բելառուս և կմասնակցի Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լևինցևի անվան Ա կարգի միջազգային մրցաշարին:

Մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Հենրիկ Սահակյանը, Մհեր Դավթյանը, Արթուր Շահպազյանը, Արթուր Ղազարյանը, Արարատ Հարությունյանը և Արտակ Հովհաննիսյանը: Մրցաշարում Հայաստանը կունենան նաև իր մրցավարը:

Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում կլինի միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը: Այս մրցաշարը մեր բռնցքամարտիկների համար կլինի նախապատրաստական ստուգատես Խորվաթիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ: