Լրահոս
Քաղաքական
19:36
27.01.25
150

Հայ-ադրբեջանական պայթյունավտանգ պաուզա. ինչո՞ւ Դավոսում չհանդիպեցին Փաշինյանն ու Ալիևը

 

Կառավարությունն ու արտգործնախարարությունը մեկը մեկի վրա են գցում հարցի պատասխանը, թե հայկական կողմը հանդիպման առաջարկ արե՞լ է Ալիևին Դավոսում: Երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Ալիևը միաժամանակ լինելու են շվեյցարական այդ քաղաքում, շատ վերլուծաբաններ ենթադրեցին, որ հենց այնտեղ կվերսկսվեն հայ-ադրբեջանական բանակցությունները: Բայց տնտեսական ֆորումը եղավ, ավարտվեց, իսկ բանակցություններում՝ ոչ մի քայլ առաջ: