Լրահոս
Քաղաքական
21:20
26.09.24
154

Հայ-ադրբեջանական «եզրափակիչ»՝ Նյու Յորքում. պայմանագիրն ստորագրելու ժամկետ է ասում Փաշինյանը

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթների տակ ստորագրելու՝ բազմակի մերժված առաջարկին Հայաստանի վարչապետը ժամկետ է ավելացրել: 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության» խորագրով քննարկման ժամանակ նա հայտարարել է, թե հայկական կողմը Ադրբեջանին առաջարկել է խաղաղության պայմանագիրը նախաստորագրել մինչև Բաքվում անցկացվելիք COP29-ը համաժողովը: