Լրահոս
Հասարակական
17:51
12.01.23
202

Հատուկ շտապօգնություն՝ պետական պաշտոնյաների համար

Ի տարբերություն շարքային քաղաքացիների` Հայաստանում պետական պաշտոնյաներին կսպասարկի շտապօգնության հատուկ մեքենա: Նոր որոշումը ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Պաշտոնյանների համար նախատեսված շտապօգնության հատուկ մեքենան կշահագործի ոչ թե Շտապօգնության ծառայությունը, այլ Պետական պահպանության ծառայությունը: Ճապոնիայից նվեր ստացած 39 շտապօգնության մեքենաներից մեկը կտան Պետական պահպանության ծառայությանը: