Լրահոս
Քաղաքական
22:23
02.10.24
324

Հարցազրույցների ժամանակն անցել է, մեր պահանջը ուղիղ եթերում ուղերձն է․ Սրբազանի արձագանքը՝ Հ1-ին

Img default alt hy

Բագրատ Սրբազանն ու հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Հանրային հեռուստաընկերություն։ Մինչ այդ Սրբազանը պահանջել էր իրեն ուղիղ եթեր տրամադրել։

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ Հ1-ը հայտարարություն է տարածել, նշելով, որ պատրաստ են հարցազրույցի ձևաչափով հյուրընկալել Բագրատ Սրբազանին։

Այս հայտարարությանն ի պատասխան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց․

«Մենք ուղիղ եթերում հարցազրույց չենք ուզում։ Մենք եթերով ուղերձ ենք ուզում։ Հարցազրույցների ժամանակը վաղուց անցել է»։

Նշենք նաև, որ Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացնում Հանրային հեռուստաընկերության առջև։