Լրահոս
Միջազգային
21:16
16.02.22
358

ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի համար կարևոր գործընկեր է․ Գուտերեշ

Img default alt hy

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության կարևոր գործընկերն է:

Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:  

«Ներկայում ավելի, քան նախկինում ՄԱԿ-ը հենվում է տարածաշրջանային կազմակերպությունների հետ ավելի սերտ ու խորը համագործակցության վրա, և ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի համար կարևոր գործընկեր է»,- 168-ի փոխանցմամբ, ասել է Գուտերեշը ՀԱՊԿ հետ համագործակցությանը նվիրված նիստին:  

Նա հույս է հայտնել խաղաղապահ առաքելությունների ոլորտում ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ հետ: