Լրահոս
Միջազգային
17:16
12.01.22
125

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն արտահերթ նիստ կանցկացնեն

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հունվարի 13–ին արտահերթ նիստ կանցկացնեն:

«Նիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ հեռուստակոնֆերանսի ռեժիմով»,- «Ինտերֆաքսին» հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Նրա խոսքով ՝ նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն խաղաղապահ գործողության անցկացումը Ղազախստանում:

Նիստին կմասնակցեն նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը: