Լրահոս
Քաղաքական
13:07
09.05.23
138

«Հանդիպման վայրը էական չէ». ՀՀ ԱԽ քարտուղարը մանրամասներ է հայտնում վաշինգտոնյան բանակցություններից

«Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայ-ադրբեջանական վաշինգտոնյան բանակցությունների մանրամասներ է հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղարը: 

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ բանակցություններում հայտնի սկզբունք կա. քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչ մի բան էլ դեռ համաձայնեցված չէ։ Նա չի մեկնաբանել ամերիկյան կողմի պնդումը, թե Հայաստանն ու Ադրբեջանը առաջընթաց են գրանցել ու նշել է, որ ամենակարևոր հարցերի վերաբերյալ տարաձայնություններ կան: