Լրահոս
Հասարակական
14:10
11.02.23
579

«Համերի» վարորդի հայրը ոսկու խանութ ունի, զբաղվում է արտարժույթի փոխանակմամբ. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրել է

Երեկ գիշերը «Համեր» մակնիշի 26֊ամյա վարորդը Հանրապետության Հրապարակում կարգազանցություն է կատարել։ 30 րոպե պարեկները չէին կարողանում նրան բռնել։ 

Պարզվել է, որ նա Արարատ գյուղի բնակիչ Գեղամ Սահրադյանն է, նա եղել է թմրանյութերի ազդեցության տակ։

Մենք տեղեկացանք, որ նա ապահովված ընտանիքից է, հայրը ոսկու խանութ ունի, նաև զբաղվում է արտարժույթի փոխանակամբ, հայրը հայտնի է «Քլոս» մականունով։ 

Կարգազանց վարորդը 2 եղբայր ունի, Գեղամին համայնքում բոլորը ճանաչում են որպես «վատ» վարորդի, հաճախակի է աչքի ընկել ոչ լավ վարքով։

Նշենք, որ նա այժմ ձերբակալված է, ինքնախոստովանական ցուցմունք է տվել` իր մոտ հայտնաբերված թմրանյութի առնչությամբ։