Լրահոս
Քաղաքական
20:30
01.12.24
284

Հալեպը շարունակում է գրավված մնալ, իսկ բնակիչները փաստացի շրջափկված են իրենց տներում․ Վարուժան Գեղամյան

Img default alt hy

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրիան` այս պահի դրությամբ

- Գիշերը ահաբեկիչների սրընթաց արշավը դեպի մայրաքաղաք Դամասկոս հաջողվել է կանգնեցնել:

- Այս պահին մարտերն ընթանում են ռազմավարական նշանակություն ունեցող Համա քաղաքի մոտ: Կառավարական բանակը սկսել է իրական մարտ վարել, ինչը և կանգնեցրել է ահաբեկիչներին:

- Նախագահ Ասադն արդեն իսկ ստացել է որոշ միջազգային դիվանագիտական օժանադակություն: Սակայն էական է լինելու այսօր Իրանի արտգործնապարար Արաքչիի հետ հանդիպումը Դամասկոսում:

- Հալեպ քաղաքը շարունակում է գրավված մնալ, իսկ բնակիչները (այդ թվում տասնյակ հազարավոր հայեր) փաստացի շրջափկված են իրենց տներում` սպասելով առաջիկա զարգացումներին:

- Թուրքիան իր զորքերով դեռ չի մտել նոր տարածքներ, սակայն ահաբեկիչների երկու խոշոր խմբավորումներից մեկի` «Ֆաջ-ալ Հյուրիյա»-ի (فجر الحرية) ամբողջ համակարգումը, աշխատավարձը, կառավարումը լիակատար կերպով իրականացվում է Թուրքիայի կողմից: Նկարում այդ խմբավորման վարձկաններն են՝ թյուրքական ազգայնականության «Գորշ գայլեր» նշանով։

- Առաջիկա 2-3 օրերը կլինեն որոշիչ: