Լրահոս
Իրավական
16:19
09.11.25
153

Հակակոռուպցիոն կոմիտեն անզիջում է լինելու ընտրողների կամքի վրա ազդեցության դեպքերում

Img default alt hy

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որով իրազեկում է, որ իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիքընտրության ողջ գործընթացի նկատմամբ։

Կոմիտեն զգուշացնում է, որ լինելու է հետևողական և անզիջում ընտրական օրենսդրության պահպանման հարցում։ Մասնավորապես՝ ընտրական քարոզչության ընթացքում որևէ անձի կամ կառույցի կողմից բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում զերծ մնալ նմանատիպ անօրինական գործողություններիցև ցանկացած խախտման դեպքի մասին անմիջապես հաղորդել իրավապահ մարմիններին։