Լրահոս
Տարածաշրջան
23:35
14.05.23
297

Հաղթում է և՛ Էրդողանը, և՛ Քըլըչդարօղլուն. տեքստը՝ նկարագրության բաժնում

Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահական ընտություններում հաղթում է գործող նախագահ Էրդողանը:

Միևնույն ժամանակ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն վստահեցնում է, որ ինքն է առաջատարը:

Ձայների հաշվարկը դեռ չավարտված՝ թվերի կռիվ էին տալիս նախագահի աթոռի հիմնական հավակնորդները:

Քվեաթերթիկների 40 %-ի հաշվարկից հետո «Անադոլու» պետական լրատվական գորմակալությունը հայտնեց, որ քվեների ավելի քան 50%-ը Էրդողանի օգտին է:

Քվեարկության այսպիսի արդյուքը անմիջապես վիճարկեց Քըլըչդարօղլուն՝ Թվիթերում գրելով՝ «Մենք առաջատար ենք»:

Վերջին տվյալով՝ քվեաթերթիիկների մոտ 70%-ի մշակման արդյունքում  Էրդողանը հավաքել է ձայների 51,14%-ը.

Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է 43,05% ձայն: