Լրահոս
Հասարակական
10:52
29.08.22
217

«Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են BMW X6 M Competiton-ն ու Toyota Camry-ին

Img default alt hy

Օգոստոսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու դիմաց, բախվել են BM X6 M COMPETITION մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։