Լրահոս
Հայաստան
00:49
14.02.22
720

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում. Շիրակի մարզպետ

Img default alt hy

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են, ֆեյսբուքի էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Շտապ օգնության ծառայությունում գրանցված զանգերը հիմնականում մարդկանց սթրեսային վիճակի ու արյան ճնշման բարձրացման պատճառով են, ինչը բժիշկների հավաստմամբ, պայմանավորված է վախով։

Գյումրու թաղամասերից 2-ը հոսանքազրկված է, նաէ Մարմաշեն և Հայկավան բնակավայրերը։ Վերականգման աշխատանքները ընթացքի մեջ են»,- գրել է մարզպետը։