Լրահոս
Հասարակական
14:28
13.02.22
717

Գյումրիում մարդիկ պատահում են շների գլխատված գլուխների. «Դինգո թիմ»

Img default alt hy

«Դինգո թիմ»-ը ֆեյսբուքյան էջում լուսանկար է տարածել` գրելով.

«Վերջին օրերին Գյումրիում մարդիկ պատահում են շների գլխատված գլուխների․․․

Սա կարող է լինել ինչպես գայլերի արած (ինչը քիչ հավանական է, քանի որ գլուխներից մեկը եղել է քաղաքի մեջ, բնակելի շենքի բակում ու տարածքում չի եղել արյան կաթիլ), այնպես էլ մարդու ձեռքի գործ․․․

Իսկ նման դեպքում սարսափելի է պատկերացնել, որ նման բան անող մարդը ապրում է մեր շրջապատում․․․
Սա ոչ այլ ինչ է, քան մանիակալ սադիզմ, ու նման մարդիկ վտանգավոր են մարդկային հասարակության համար։

Ականատեսը հաղորդում է տվել ոստիկանություն, և մենք հույս ունենք որ ՀՀ ոստիկանությունն այս գործին պատշաճ ուշադրություն կդարձնի, քանի որ համատարած անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ»։