Լրահոս
Հայաստան
20:24
21.01.22
129

Գյումրիում գազի արտահոսք չի եղել. «Գազպրոմ-Արմենիա»-ն պարզաբանում է

Գյումրիում գազի արտահոսք չի եղել:

Ըստ Գազպրոմ Արմենիա ընկերության հաղորդագրության՝ ժամը 20-ի սահմաններում Գյումրիում տարածված հոտը հետևանք է հոտ տարածող սարքի փականի ժամանակավոր խափանման:

Ընկերությունը պնդում է, որ տարածվածը ոչ թե գազ, այլ ընդամենը հոտ է եղել, որը մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում: