Լրահոս
Հասարակական
19:19
07.11.25
297

Գյումրին ողջույն է ուղարկում բանտարկված Միքայել Սրբազանին. Շիրակի թեմի միասնական աղոթքը

«Աստված օգնական Սրբազան հայր». «Հայլուր»-ի տեսախցիկով գյումրեցիները ողջույններ են փոխանցել բանտարկված Միաքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Շիրակի թեմի հավատացյալները այսօր առաջնորդանիստ Յոթվերք եկեղեցում են հավաքվել՝ միասնական աղոթքի: Արդեն մեկ ամիս և 4 օր է՝ բանտարկված է Շիրակի թեմի առաջնորդը: Դատարանն այդ վճիռը կայացրեց հոկտեմբերի 3-ին՝ դատական 13 նիստերից հետո, որոնցից ոչ մեկի ընթացքում մեղադրողները այդպես էլ չներկայցրին, թե որն է Միքայել սրբազանի՝ ռազմական հեղաշրջման կոչը: