Լրահոս
Սպորտ
14:36
12.01.23
93

Գվարդիոլան խոսել է Անգլիայի լիգայի գավաթից դուրս մնալու մասին

Img default alt hy

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը (0:2)։ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում մանչեսթերյան թիմը պարտվեց «Սաութհեմփթոնին» և լքեց պայքարը։

«Հաղթեց ավելի ուժեղ թիմը։ Մենք մեր լավագույն խաղը չցուցադրեցինք, հատկապես հանդիպման սկզբում։ Բավականին խաղեր կան, երբ կարելի է վատ սկսել, բայց շտկել իրավիճակը, բայց ոչ այս անգամ։

Երբ պատրաստ չես նման հանդիպում խաղալ, ուրեմն մի քանի սանտիմետր է պակասում գոլ խփելու համար։ Երբ պատրաստ ես, գոլ ես խփում:

Վատ երեկո էր։ Մրցակիցն ավելի լավն էր, պետք է շնորհավորել նրանց։ Հանդիպումներ հաղթելու համար պետք է արժանի լինել դրան։ Մենք դրան արժանի չէինք»,- ասել է Գվարդիոլան Sky Sports-ի հետ զրույցում։

Աղբյուր  ArmSport.am