Լրահոս
Հասարակական
23:19
27.01.25
216

Գթասրտության և համերաշխության միջոցառում Երևանում. Լենինգրադի պաշարման 81-րդ տարելիցը

 

81 տարի առաջ՝ 1944 թվականի հունվարի 27-ին ավարտվեց մարդկության պատմության ամենաարյունալի շրջափակումը՝ Լենինգրադի բլոկադան: 872 օր տևած դաժան պաշարման ընթացքում ավելի քան 630 հազար մարդ է մահացել՝ սովից ու զրկանքներից: Որոշ աղբյուրներ մեկուկես միլիոն մարդու մահվան մասին են հայտնում: Ռուսաստանի պատմության այս օրը ավելի շատ հիշատակի, քան ռազմական հաջողության օր է: Երևանում այսօր հիշել են բլոկադայի զոհերին ու այն հերոսաբար վերապրած մարդկանց: Այդ օրերին Լենինգրադում գրեթե 100 հազար հայ էր ապրում: