Լրահոս
Հայաստան
12:13
16.02.22
682

Գորիսում և Գորիսի հարակից գյուղերում երբեւէ քոչվոր ցեղի ներկայացուցիչ չի ապրել նույնիսկ խորհրդային տարիներին. Առուշանյան

Img default alt hy

Ինչպե՞ս կարող է արարող, ստեղծագործ ազգն ապրել միջինասիական ավազուտներից եկած, մեր պատմական հայրենիքի մեծ մասը զավթած քոչվոր ցեղերի խառնակույտի հետ։ Մենք՝ հայերս, մշակույթ կերտող ազգ ենք, թշնամին՝ վանդալ։ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանը։

«Մենք ունենք տարբեր հավատքի համոզմունքներ, եւ ի, վերջո, ամենակարեւորը` մի՞թե մենք մոռանում ենք վերջին դարերի ընթացքում թուրքի գործած բազմաթիվ վայրագություններն ու ցեղասպանությունը, մի՞թե ողջերս արդեն մոռացել ենք թուրքի` 100 տարի առաջ ստեղծած արհեստական ճյուղի` Ադրբեջանի կողմից ընդամենը 30 տարի առաջ Բաքվում եւ Սումգայիթում իրականացված ջարդերը, մի՞թե մեր մեջ դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե երդվյալ թշնամին կարող է դառնալ դաշնակից բարեկամ։

Եվ, ի վերջո, քոչվոր թշնամին, ի տարբերություն հայերիս, ունի ծրագիր-գաղափարախոսություն` մորթել վերջին հային եւ կյանքի կոչել պանթուրքական ծրագիրը։ Իսկ Հայաստանի ներկայիս իշխանավորները չոքեչոք խաղաղության դարաշրջան են աղերսում։ Դա նույնն է, ինչ սատանային խնդրես` խնձոր հյուրասիրի: 

Վերջում հպարտորեն պետք է փաստեմ, որ Գորիսում եւ Գորիսի հարակից բոլոր գյուղերում երբեւէ քոչվոր ցեղի ներկայացուցիչ չի ապրել նույնիսկ խորհրդային տարիներին։ Մեր ավագ սերունդը շատ լավ գիտակցել է քոչվորների քայլերի հերթականությունը։