Լրահոս
Աշխարհ
16:17
12.02.23
259

Գիշերային ակումբի մոտ գնադակահարվել է հարավաֆրիկացի ռեփեր AKA-ն

Img default alt hy

Tert.am-ի փոխանցմամբ՝ 35-ամյա հարավաֆրիկացի ռեփեր Քիրնան Ջարիդ Ֆորբսին` AKA-Ին, այս գիշեր գնդակահարել են։

The Guardian–ի փոխանցմամբ՝ նա գնդակահարվել է գիշերային ակումբի մոտ, նրա ուղղությամբ կրակել են սլացող մեքենայի պատուհանից։ 

Նշվում է, որ ռեփ կատարողի հետ միասին գնդակահարվել է նրա ընկերը, ում հետ նրանք գնում էին գիշերային ակումբ՝ երաժշտի ծննդյան տոնակատարության պատվին ելույթ ունենալու։

Ոստիկանությունը քննություն է իրականացնում։

Ֆորբսը ծնվել է 1988 թվականի հունվարի 28-ին Քեյփթաունում։