Լրահոս
16:04
13.02.23
130

Գետափ գյուղում այրվել է անասնագոմ

Img default alt hy

Փետրվարի 13-ին, ժամը 11։46-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գետափ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է անասնագոմ և մարագ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 14։17-ին։ Այրվել են անասնագոմի ծածկը (մոտ 10 քմ) և կուտակած անասնակեր (մոտ 400 կգ):