Լրահոս
Իրավական
22:45
11.05.23
189

Գերմանիայում պայթյունի հետևանքով վիրավորվել են ոստիկաններ և հրշեջներ

Img default alt hy

Գերմանիայի Ռատինգեն քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ոստիկանության ու հրշեջ ծառայության աշխատողներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել են Գերմանիայի ոստիկանությունից:

Ծառայողներն արձագանքելիս են եղել բնակարանում բռնկված հրդեհի մասին հաղորդագրություններին, որտեղ ենթադրաբար քաղաքացին վատ վիճակում է եղել: Սակայն, երբ ներս են մտել, մի տղամարդ սարքով պայթյուն է կազմակերպել:

Քաղաքում ոստիկանական գործողություններ են ընթանում:

Ներքին գործերի նախարար Հերբերտ Ռեուլը հայտնել է, որ վիրավորվել է 10 հրշեջ և երկու ոստիկան։ Ոստիկանության ծառայողին հղում կատարելով՝ գերմանական լրատվամիջոցները գրում են, որ 8 մարդու կյանքին վտանգ է սպառնում: