Լրահոս
Միջազգային
15:09
14.02.22
465

Գերմանիայի կանցլերն այսօր կայցելի Ուկրաինա․ Բեռլինում մտահոգ են

Img default alt hy

Փետրվարի 14-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կսկսի այցը Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ավելի ուշ՝ փետրվարի 15-ին, կանցլեր Շոլցը Մոսկվայում կբանակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն էլ հայտարարել է, թե Ուկրաինայի շուրջ լարվածության պատճառով Եվրոպան հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Պաշտոնյայի խոսքով, Ռուսաստանի հետ բանակցություններում խոսքն այն մասին է, թե ինչպես կարելի է միասին ապահովել անվտանգությունը։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի վրա հարձակումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ռուսաստանի վրա։