Լրահոս
Հասարակական
18:58
13.12.24
498

Գեղարքունիքում բախվել են Մարտունու շտապօգնության մեքենան ու «Mercedes»-ը. 3 վիրավորներից մեկը բուժքույրն է

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության «Hiace» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները 2 վարորդներն են ու շտապօգնության բուժքույրը:

Շտապօգնության ավտոմեքենան էլ հաշվառված է Մարտունու բժշկական կենտրոնի հաշվեկշռում և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը շտապօգնության ավտոմեքենան է եղել, ով դեպի մարտունի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Mercedes»-ին: