Լրահոս
Քաղաքական
13:30
11.05.23
139

Գեղարքունիքի որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել․ մարզպետ

Img default alt hy

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերքում է՝ մարզում քաղաքացիների տարհանում չի իրականացվել։

«Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Որոշ լրատվական կայքերում տարածվել է ապատեղեկատվություն, իբրև, իրականացվել է քաղաքացիների տարհանում: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Հետևեք պաշտոնական լրահոսին և մի տարածեք խուճապ առաջացնող ապատեղեկատվություն:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ», - Facebook-ում գրել է մարզպետը։